Աֆղանստանի նախագահը հայտարարել է «Թալիբանի» հետ հրադադարի ավարտի մասին
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել է «Թալիբանի» ահաբեկիչների հետ հրադադարի վերջնական ավարտի մասին։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են TOLOnews-ով։
«Նախագահ Ղանին հայտարարել է, որ հրադադարն ավարտվել է, անվտանգության ուժերը շարունակում են օպերացիան։ Նա նշել է, որ «Թալիբանի» շատ անդամներ խաղաղություն են ցանկանում, և հրադադարը ցույց տվեց, որ «Թալիբանը» հոգնել է պատերազմից»,- ասված է հաղորդագրության մեջ։
Երկրի ղեկավարի խոսքով, իշխանությունները մտադիր չեն անվտանգության գոտնիներ ստեղծել գրոհայինների համար կամ ինչ-որ մեկին տարածքներ հանձնել։ Ղանին ընդգծել է, որ կառավարությունը կցանկանար «Թալիբանը» դարձնել քաղաքական խումբ։