Կիմ Չեն Ընն արգելել է մինի-շրջազգեստները
Հյուսիսային Կորեայում կանանց առջև պահանջ են դրել պահպանել սոցիալիստական արտաքին տեսքը և վարքը: life.ru-ի հաղորդմամբ, իշխանություններն այս հարցը քննարկել են ԿԺԴՀ-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ:
Հայտնի է, որ հիմնական ուղերձն այն է, որպեսզի ձգեն «սոցիալիստական գոտին» և դիմագրավեն իմպերիալիզմի գաղափարախոսությանը: Այդ նպատակների համար ստեղծվել են իրերի հատուկ ցանկ, որոնք այժմ արգելքի տակ են: Ցանկում հայտնվել են մինի-շրջազգեստները, ցանցավոր կամ ծաղկային նախշերով զուգագուլպաները, նաև անգլերեն գրառմամբ իրերը:
Հայտնի է, որ կարգը խախտողներին տուգանք է սպառնում, իսկ ոստիկաններն իրավունք ունեն բռնագրավելու արգելված իրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ