Մերկելը միգրանտների վերադարձի մասին փաստաթուղթ է ստորագրել 14 երկրի հետ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միգրանտների վերադարձի արագացման վերաբերյալ համաձայնագիր է կնքել 14 երկրների հետ:
Dpa-ի փոխանցմամբ, Մերկելը համաձայնագրի մասին մանրամասներ է հայտնել Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ու Քրիստոնեասոցիալակն միության առաջնորդներին:
Մասնավորապես նշվում է, որ ԵՄ այլ երկրներում նախկինում գրանցված, ապա Գերմանիա հասած փախստականները պետք է տեղափոխվեն խոշոր կենտրոններ՝ գրանցման համար:
Ըստ աղբյուրի, Մերկելը հանձնարարել է Գերմանիայի ՆԳ նախարարին մինչև հուլիսի վերջ դադարեցնել միգրանտների հոսքը, հակառակ պարագայում իր կոալիցիոն կառավարությունը կանգնած է փլուզման վտանգի առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան կվճարի միգրանտներին՝ հայրենիք վերադառնալու դիմաց
- Փախստականների հոսքը դեպի Գերմանիա կրճատվում է. ԶԼՄ-ներ