Թագավորական նորաձևություն
Թագավորական ընտանիքների նորաձև կանանց վարկանիշն այս շաբաթ կրկին գլխավորել է Մեգան Մարքլը: Ամուսնությունից հետո նա ստանձնել է մի շարք պարտականություններ, որոնց թվում է նաև բարեգործական ու սոցիալական ծրագրերին աջակցությունը։
Այս անգամ Բուքինգհեմյան պալատում Սասեքսի դքսուհին և դուքսը՝ Ելիզավետա թագուհու գլխավորությամբ, հանդիպել են Queens Young Leaders ծրագրի մասնակիցների հետ։ Այս բարեգործական նախաձեռնությունը թագուհին սկսել է 4 տարի առաջ, իսկ Հարիին ու Մեգանը համաձայնել են օգնել նրան՝ զարգացնել այս ծրագիրը։
Միջոցառման համար Մեգանը ընտրել էր Prada-ի շքեղ զգեստ և սև բարձրակրունկ կոշիկներ:
Այս շաբաթ թագավորական ընտանիքների նորաձև կանանց վարկանիշում, որը ներկայացնում է HELLO ամսագիրը, հայտնվել են նաև թագուհիներ Լետիսիան, Մաքսիման, Մաթիլդան և Ռանիան:
Մեգան Մարքլ
Իսպանիայի թագուհի Լետիցիան
Նիդերլանդների թագուհի Մաքսիման
Բելգիայի թագուհի Մաթիլդան
Հորդանանի թագուհի Ռանիա