ՀՀ-ում առաջին անգամ անցկացվում է կլիմայի փոփոխության հետևանքներին դիմակայելու նորարարական լուծումների մրցույթ
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագրի շրջանակներում այսօր կազմակերպվել է կլիմայի փոփոխության հետևանքով անտառային և գյուղատնտեսության ոլորտներում առկա մարտահրավերներին դիմակայելու նորարարական լուծումների ստեղծման մրցույթ։
Բնապահպանության նախարարության հաղորդմամբ, այն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում, որին մասնակցում են բնապահպաններ, գյուղատնտեսական, տեխնոլոգիական և այլ ոլորտների փորձագետներ, համալսարանական խմբերը։
Միջոցառման մասնակիցներին ողջունել և հաջողություններ են մաղթել բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը։
Ըստ աղբյուրի, մրցույթի մասնակիցները 24 ժամվա ընթացքում ներկայացնելու են նորարարական լուծումներ դիմակայելու կլիմայի փոփոխություններով պայմանավորված հնարավոր խնդիրներին։ Լավագույն լուծումներ և գաղափարներ ներկայացնողները կարժանան դրամական մրցանակների։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ