Հեռուստահաղորդավարները զրկվել են աշխատանքից կորեացիների աչքերը ծաղրելու համար
Ամերիկյան իսպանալեզու Telemundo հեռուստաալիքի հաղորդավարներին հեռացրել են աշխատանքից անորոշ ժամանակով` եթերում ռասիստական ժեստի համար։ Լենտա.ռու-ն գրում է, որր միջադեպը գրանցվել է Հարավային Կորեա-Գերմանիա խաղից հետո։ Un Nuevo Dia շոուի 7 հյուրերը, որոնք մեքսիկացի ֆուտբոլիստների մարզահագուստով էին, տոնել են կորեացիների հաղթանակը։
Եթերի ընթացքում Ջեյմս Թահանը ձգել է աչքերի անկյունները՝ ներկայացնելով ասիական դիմագծեր։ Նրա գործընկեր Ջենիս Բենկոսմեն կրկնել է ժեստը։ Հեռուստադիտողները անակնկալի են եկել հաղորդավարի պահվածքից։ Չնայած Թահանը ներողություն է խնդրել, հեռուստաալիքի ղեկավարությունը որոշել է երկու լրագրողին էլ հեռացնել աշխատանքից։
@Telemundo, don't let your host make racist gestures on the air.
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին