Քաղաքական 14:46 04/07/2018 Հայաստան

Պետքարտուղարությունը բացահայտում է Ադրբեջանի «կրոնական հանդուրժողականության» կեղծ պատկերը. Սասունյան

Ադրբեջանի կառավարությունն ամեն տարի մեծ գումարներ է ծախսում աշխարհին համոզելու համար, որ ադրբեջանցիները հանդուրժող մարդիկ են, որոնք հարգում են իրենց երկրում ապրող բոլոր փոքրամասնությունների իրավունքները:

Սակայն, անկախ նրանից, թե Ադրբեջանի լոբբիստները Եվրոպայում և ԱՄՆ-ում որքան կեղծ միջկրոնական հանդիպումներ են կազմակերպում քրիստոնյա և հրեա ղեկավարներին կաշառելու միջոցով, անհնար է ծածկել ճշմարտությունը ադրբեջանական անհանդուրժողականության մասին:

Ադրբեջանի 10 միլիոն բնակչության 96 տոկոսը մահմեդականներ են, որոնց մոտավորապես 65 տոկոսը շիա է, իսկ 35 տոկոսը՝ սունի: Բաքվում ապրում է 15-20 հազար հրեա, մինչդեռ այնտեղ հազիվ թե հայ մնացած լինի՝ Արցախյան պատերազմի ժամանակ նրանց կոտորածից ու տեղահանությունից հետո:

ԱՄՆ-ի պետքարտուղարության՝ ամբողջ աշխարհում միջազգային կրոնական ազատությունների մասին վերջին (2017 թ.) ամենամյա զեկույցում նշվում է, որ Ադրբեջանը խտրականություն է դնում որոշակի կրոնական խմբերի միջև, թեև նրա օրենքներն արգելում են կառավարությանը միջամտել նրանց գործունեությանը:

Ադրբեջանի օրենսդրության մեջ նշված է, որ «կառավարությունը կարող է լուծարել կրոնական կազմակերպությունները, եթե դրանք առաջացնում են ռասայական, ազգային, կրոնական կամ սոցիալական թշնամանք; հավատափոխություն այնպիսի ձևով, որը «նվաստացնում է մարդու արժանապատվությունը» և խանգարում են աշխարհիկ կրթությանը...»:

Պետքարտուղարությունը հաղորդում է, որ «տեղական իրավապաշտպան կազմակերպությունները և ուրիշները հայտարարել են, որ կառավարությունը շարունակում է ֆիզիկական բռնություն կիրառել, ձերբակալել և բանտարկել կրոնական ակտիվիստներին: Ըստ տեղեկությունների՝ տարեվերջին ազատազրկվածների ընդհանուր թվաքանակը կազմել է 80 մարդ.... Հունվարին և դեկտեմբերին դատարանները «Մահմեդական միասնություն շարժման» առաջնորդներին և Նարդարանում 2015 թ. ոստիկանության գործողության մեջ ձերբակալված մյուս անձանց դատապարտել են երկարատև ազատազրկման՝ բազմաթիվ ակտիվիստների կողմից կեղծված համարվող մեղադրանքներով, այդ թվում` կրոնական ատելության և ահաբեկչության: Հուլիսին իշխանությունները մի աստվածաբանի դատապարտել են երեք տարվա ազատազրկման՝ արտերկրում իսլամություն ուսումնասիրելուց հետո կրոնական արարողություններ իրականացնելու համար: Իշխանությունները ձերբակալել, տուգանել կամ զգուշացրել են բազմաթիվ անձանց չարտոնված կրոնական հավաքներ անցկացնելու համար:

Ըստ կրոնական խմբերի՝ կառավարությունը շարունակում է մերժել կամ հետաձգել փոքրամասնությունների կրոնական խմբերի գրանցումը, որոնք համարվում են «ոչ ավանդական»՝ խանգարելով նրանց կրոնական արարողությունները և տուգանելով մասնակիցներին: Նախկինում գրանցված խմբերը, որոնք կառավարության պահանջով վերագրանցվել են, շարունակում են խնդիրներ ունենալ այդ հարցում: Իշխանությունները թույլ են տվել որոշ խմբերի ազատորեն աշխատել, սակայն ուրիշները հայտնում են դժվարությունների մասին՝ իրենց կրոնը դավանելու փորձերում»:

Բացի դրանից, ըստ Պետքարտուղարության, «տեղական կրոնական մասնագետները հաղորդել են, որ կառավարությունը շարունակում է փակել մզկիթները, դրանք վերանորոգելու պատրվակով, սակայն ասում են, որ իրական պատճառն այն է, որ կառավարությունը մտահոգ է, որ մզկիթները ծառայում են որպես ծայրահեղական տեսակետների տարածման վայրեր: Կառավարությունը շարունակել է վերահսկել կրոնական նյութերի ներկրումը, տարածումը և վաճառքը: Դատարանները տուգանել են բազմաթիվ անձանց՝ կրոնական նյութերի չթույլատրված վաճառքի կամ տարածման համար, չնայած որոշ անձինք բողոքարկման միջոցով չեղարկել են իրենց տուգանքները: Կառավարությունը հովանավորել է երկրում անցկացվող դասընթացները՝ կրոնական հանդուրժողականությանը նպաստելու համար և պայքարել է կրոնական ծայրահեղականություն համարվող երևույթների դեմ»:

Պետքարտուղարությունը նաև տեղեկացրել է, որ «կրոնական գրականության ապօրինի արտադրության, բաշխման կամ ներկրման պատիժը կարող է ներառել տուգանք` 2900-ից մինչև 4100 դոլար կամ մինչև երկու տարվա ազատազրկում`առաջին հանցագործության համար, և 4100-5300 դոլար տուգանք կամ երկուսից հինգ տարի ազատազրկում հետագա հանցագործությունների համար»:

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը «որոշ դեպքերում թույլ է տալիս այլընտրանքային ծառայություն», երբ զինվորական ծառայությունը հակասում է անհատական հավատքին, սակայն չկա այլընտրանքային ծառայություն թույլատրող օրենսդրություն, այդ թվում, կրոնական հիմքերով, և զինվորական ծառայությունից հրաժարումը պատժվում է ազատազրկմամբ քրեական օրենսգրքով մինչև երկու տարի ժամկետով կամ պարտադիր զինվորական ծառայությամբ», ասվում է Պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

«Սեպտեմբերի 30-ին իշխանությունները ձերբակալել են 30 տղամարդու, որոնք խախտելով տեղական հրամանագիրը, ոտքով շարժվել են դեպի Գյանջայի «Իմամզադե» մզկիթը՝ նշելու Աշուրան: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել չորս անձանց նկատմամբ՝ խուլիգանության և ոստիկանությանը դիմադրելու համար և նրանց նախնական կալանքի տակ պահել: Մարդու իրավունքների պաշտպանները հայտնել էին, որ ոստիկանությունը դաժանորեն ծեծել է կալանավորներից շատերին», հաղորդել է Պետքարտւողարությունը:

Զեկույցներ կային նաև ադրբեջանական իշխանությունների անօրինական և տարօրինակ գործողությունների մասին ընդդեմ ընդդիմադիր խմբերի և անհատների, որոնք ընկալվում են որպես արմատական մահմեդականներ: Օրինակ, 2017 թ. մայիսի 31-ին «Շեքիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել սունի մահմեդական Շահին Ահմեդովի 880 դոլար տուգանքը՝ «ապօրինի» կրոնական հավաք կազմակերպելու համար: Ոստիկանությունը նրան ձերբակալել է աստվածաբան Սայիդ Նուրսիի գործերից երեք ընկերների համար բարձրաձայն ընթերցելիս` ապրիլի 18-ի դաշտագնացության ժամանակ», հաղորդել է Պետքարտուղարությունը:

Վերջապես, «տեղական կրոնական մասնագետները հաղորդել են, որ կառավարությունը շարունակում է փակել մզկիթները, դրանք վերանորոգելու կամ վերականգնելու պատրվակով. նրանք ասում են, որ կառավարության իրական շարժառիթը կրոնական ծայրահեղականության ընկալմանը հակազդելն է: Փակվելուց հետո մզկիթները շարունակում են փակ մնալ: Օրինակ, հին Բաքվի Աշուրբեյ մզկիթը, սալաֆիների կողմից պաշտամունքի սիրված վայր դառնալուց հետո, իշխանությունները հայտարարեցին, որ այն վերանորոգման կարիք ունի և փակեցին 2016 թ. հուլիսին»: Մինչև 2017 թ. վերջը մզկիթը դեռևս փակ էր՝ ըստ Պետքարտուղարության:

Անվերջ գովազդվող «հանդուրժողական» Ադրբեջանը, ի վերջո, պարզվում է, որ այնքան էլ «հանդուրժողական» չէ: Նրա «մեղմ» օրենքները մնում են միայն թղթի վրա և անտեսվում են ոստիկանության ու դատավորների կողմից:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Կարծում եմ, որ քաղաքական գործիչը և բոլորս պետք է մշտապես պատրաստ լինենք.Ալեն Սիմոնյանը սպառնաց պատերազմով
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}