
Վարորդական իրավունքից զրկված Մառա Բաղդասարյանին կրկին բռնել են մեքենա վարելիս
Մոսկվայի ոստիկանությունը հերթական վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունն է կազմել երթևեկության բազմաթիվ խախտումների համար դատապարտված մրցարշավորդուհի Մառա Բաղդասարյանի նկատմամբ, այս անգամ ՝ առանց վարորդական իրավունքի վարելու համար։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, ոստիկանությունից հայտնել են, որ հուլիսի 7-ին ժամը 01։30-ին ոտիկանները կանգնեցվել են «Մերսեդես» մակնիշի մեքենա, ստուգման ժամանակ աղջիկ վարորդը չի ներկայացրել վարորդական իրավունքը։ Մեքենան վարել է Մառա Բադասարյանը։
«Տվյալների բազայի ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ քաղաքացին մեքենա վարելու իրավունք չունի»,- հավելել են ոստիկանությունից։
Մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք։ 24-ամյա Մառա Բաղդասարյանի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն «Տրանսպորտային միջոցի վարում վարորդի կողմից, ով չունի մեքենա վարորդական իրավունք» հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Մառա Բաղդասարյանին տուգանել են 15 հազար ռուբլիով
- Մառա Բաղդասարյանին կրկին ձերբակալել են
- Վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանը երկու նոր տուգանք է ստացել
- Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի փաստաբանը պատմել է՝ ինչու են նրան տուգանել
- Մառա Բաղդասարյանը երշիկ կվաճառի, որպեսզի վճարի տուգանքները
- Մառա Բաղդասարյանին կալանավորել են
- Մառա Բաղդասարյանը Պուտինին ցանկացել է պատմել կամայականությունների մասին
- Մառա Բաղդասարյանը հարկադիր աշխատանքի ժամանակ զբոսանքի է գնացել
- Մառա Բաղդասարյանը հայտարարել է, որ լրագրողներն իրենից կերտել են «տականքի» կերպար
- Փաստաբանը բացատրել է՝ ինչպես Մառա Բաղդասարյանը կարող է վարորդական իրավունք ստանալ
- Մառա Բաղդասարյանը դատապարտվել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքների
- Դատարանը Մառա Բաղդասարյանին տուգանել է ևս 27 հազար ռուբլիով
- Ազատ արձակվելուց հետո Մառա Բաղդասարյանը դատարան չի ներկայացել
Լրահոս
Տեսանյութեր

Ապահով և ծաղկած Հայաստան ունենալու համար՝ փետրվարի 20-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում. Մանկավարժ


