ՀՀ ռազմական տեսուչի տեղակալը շտապ հրավիրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ Այդ մասին «Yerkirmedia.am»-ի թղթակցի հարցին ի պատասխան տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։
«Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի»,- ասել է Արման Եղոյանը՝ ի պատասխան թղթակցի այն հարցի, թե ինչպիսին է վարչապետի դիրքորոշումը՝ ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու նշանների:
Ըստ աղբյուրի՝ այսօր «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ Ստեփանակերտում հանրահավաք են հրավիրում՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով, եւ շեշտել են, որ իրենց աջակցում է նաեւ գեներալ Միքայել Արզումանյանը։ Նախաձեռնող խումբը նաև գեներալի հետ արված լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին