Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ բանակ կզորակոչվեն նաև խոշոր բիզնեսմենների որդիները
Զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ նախկինում չզորակոչված անձինք։ Այս մասին այսօր Կենտրոնական զինվորական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Հարցին, թե նրանց թվում պաշտոնյաների երեխաներ կլինեն, նախարարը պատասխանեց. «Ես չեմ ուզում կոնկրետ ասել, թե ում, հնարավոր է նաև խոշոր բիզնեսմենների»։
Նախարարը նաև ասաց, որ ամառային զորակոչի գլխավոր փոփոխությունը դեռևս որ նկատում է՝ տրամադրություն է և տրամադրվածությունը դեպի ծառայություն:
Հարակից հրապարակումներ`
- Ի պաշտոնե, իրավունք չունեմ իմ որդու համար ավելի շատ հոգ տանել, քան՝ մյուս զինվորների. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ