Նախագահ Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Կանադայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ հայ-կանադական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-կանադական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ, ինչպես նաև անդրադարձել են հոկտեմբեր ամսին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին