Դիմել են դատարան՝ Մառա Բաղդասարյանին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու համար
«Սթափ Ռուսաստան» դաշնային նախագծի ղեկավար Սուլթան Համզաևը խնդրել է մրցարշավորդուհի Մառա Բաղդասարյանին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա համապատասխան դիմումն ուղարկել է ՌԴ Սահմանդրական դատարանի նախագահին։
Նրա կարծիքով, աղջիկն իր պահվածքով վարկաբեկում է իրեն է և արժանի չէ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալուն: Սահմանադրական դատարան ուղարկած իր նամակում նա խնդրում է քննարկել Մառա Բաղդասարյանին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու հնարավորությունը:
Գազետա.ռու-ն գրում է, որ հայտնի փաստաբանը, ով չի ցանկացել նշել իր անունը, մեկնաբանելով այդ դիմումը, հայտարարել է, որ «Մառային առանց նրա ցանկության չեն կարող հեռացնել երկրից»։
Ռիա նովոստին գրում է, որ Մառա Բաղդասարյանը բազմաթիվ անգամներ ձերբակալվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Դատարանի որոշմամբ, նա անժամկետ զրկվել է վարորդական իրավունքից և կարող է այն հետ ստանալ միայն բժշկի համաձայնությամբ։ Ըստ գործի նյութերի, Մառա Բաղդասարյանը տառապում է էպիլեպսիայով:
Հարակից հրապարակումներ`
- Վարորդական իրավունքից զրկված Մառա Բաղդասարյանին կրկին բռնել են մեքենա վարելիս
- Մառա Բաղդասարյանին տուգանել են 15 հազար ռուբլիով
- Մառա Բաղդասարյանին կրկին ձերբակալել են
- Վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանը երկու նոր տուգանք է ստացել
- Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի փաստաբանը պատմել է՝ ինչու են նրան տուգանել
- Մառա Բաղդասարյանը երշիկ կվաճառի, որպեսզի վճարի տուգանքները
- Մառա Բաղդասարյանին կալանավորել են
- Մառա Բաղդասարյանը Պուտինին ցանկացել է պատմել կամայականությունների մասին
- Մառա Բաղդասարյանը հարկադիր աշխատանքի ժամանակ զբոսանքի է գնացել
- Փաստաբանը բացատրել է՝ ինչպես Մառա Բաղդասարյանը կարող է վարորդական իրավունք ստանալ
- Դատարանը Մառա Բաղդասարյանին տուգանել է ևս 27 հազար ռուբլիով
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները