Մարիա Զախարովան երգ է գրել
Երգչուհի Կատյա Լելը պատմել է, որ իր նոր՝ «Սպոլնա» երգի խոսքերի հեղինակը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է։
«Մի անգամ նա ինձ վաղ առավոտյան բանաստեղծություն է ուղարկում և ասում՝ ես չեմ գրել ողջ գիշեր, 15 րոպեի ընթացքում տեքստ եմ գրել քո և քո կյանքի մասին»,- «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ պատմել է երգչուհին։
Նա նշել է, որ այդ բանաստեղծությունը նրան անչափ հուզել է: Կատյա Լելը խոստովանել է, որ սկզբում ինքը ցանկանում էր երաժշտություն գրել Զախարովայի տեքստի հիման վրա, սակայն հետագայում նրան երաժշտություն է նվիրել կոմպոզիտոր Ալեքսանդր Լունևը։