
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեքսիկայի նորընտիր նախագահին
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդրես Մանուել Լոպես Օբրադորին՝ Մեքսիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության մեջ:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանրապետության նախագահը վստահություն է հայտտնել, որ Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւը ձեւավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության:
Լրահոս
Տեսանյութեր

Սաթիկ Սեյրանյան. Այս պայմաններում մամուլի ու լրագրողների համար չափազանց դժվար է աշխատելը




