Հարցում. Վերջին երկու տարում աշխարհում բարձրացել է հանրային անհանգստության մակարդակը
Մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ աշխարհում վերջին երկու տարում վտանգի մակարդակը բարձրացել է։ Որպես պատճառ նշվում է քաղաքական հիմքով հանցագործությունները, նաև զանգվածային ոչնչացման զենքի տարածումը: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Global Challenges Foundation-ի հետազոտությունը։ Հարցմանը մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ 10 երկրում։
Հարցվածներից տասից վեցը կարծում է, որ աշխարհում վտանգի մակարդակը այսօր ավելի բարձր է, քան երկու տարի առաջ։ Ռազմական հակամարտություններն ու միջուկային և քիմիական զենքը ընկալվում են որպես ավելի լուրջ սպառնալիք հասարակական անվտանգությանը, քան բնակչության թվի աճը կամ կլիմայական փոփոխությունը։
«Ակնհայտ է, որ միջազգային համագործակցության ժամանակակից համակարգերն այլևս չեն օգնում մարդկանց զգալ իրենց ապահով»,-ասել է Global Challenges Foundation-ի փոխնախագահը։
Նրա կարծիքով, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև լարված հարաբերությունները, հակամարտությունները Սիրիայում, Եմենում և Ուկրաինայում, Իրանը և Հյուսիսային Կորեան որպես միջուկային տերություններ՝ այս ամենը ապակայունացնում է հասարակությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները