Շարմազանովը Լեհաստանում կմասնակցի խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-13-ը կգտնվի Վարշավայում՝ մասնակցելու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների խորհրդարանների ղեկավարների երրորդ գագաթաժողովին, ինչպես նաև Լեհաստանի խորհրդարանի կազմավորման 550-ամյակին նվիրված միջոցառումներին:
ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ Շարմազանովը ելույթ կունենա գագաթաժողովում, կմասնակցի Լեհաստանի նախագահի՝ պատվիրակությունների ղեկավարների համար նախատեսված ընդունելությանը: Այցի շրջանակում նախատեսվում են նաև հանդիպումներ: