Ամերիկացիների մեծ մասը Օբամային համարում են ԱՄՆ պատմության մեջ ամենալավ նախագահը
Ամերիկացիների ավելի քան 40 տոկոսը Բարաք Օբամային համարում են ԱՄՆ պատմության մեջ ամենալավ նախագահը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով The Hill թերթին։
Հարցման արդյունքներով, երկրորդ տեղում Բիլ Քլինթոնն է, ով ԱՄՆ նախագահ է եղել 1993-2001 թվականներին։ Նրա օգտին արտահայտվել է հարցվածների 33 տոկոսը։
Քլինթոնին հաջորդում է Ռոնալդ Ռեյգանը, որը երկիրը ղեկավարել է 1981-1989 թվականներին՝ 32 տոկոս։
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտնվել է չորրորդ հորիզոնականում։ Նրան լավագույն նախագահ են կոչել հարցվածների 19 տոկոսը։