«Ֆորբս»-ին քննադատել են Քայլի Ջենների նկարով շապիկի համար
Սոցկայքերի օգտատերերը քննադատել են «Ֆորբս» ամսագրին մոդել Քայլի Ջենների ծառայությունների գնահատման պատճառով։ Գազետա.ռու-ն, հղում անելով FoxNews-ին, գրում է, որ Ջենների նկարը հայտնվել է ամսագրի նոր համարի շապիկին հետևյալ գրությամբ. «21 տարեկանում նա կին-միլիարդատերերի պատմության մեջ ամենաերիտասարդն է, ինչին ինքն իր ուժերով է հասել»։
Թվիթերի բազմաթիվ օգտատերերի վրդովվեցրել է ռեալթի-շոուի աստղին տրված նման բնորոշումը։
Նշվում է, որ «self-made»ը այսինքն՝ կյանքում առանց որևէ մեկի օգնությանն է առավել բարկացրել օգտատերերին։ Հաշվի առնելով այն, որ Քայլին «աստղային» ընտանիք Քարդաշյանների կրտսեր աղջիկն է, անվանել նրան «self-made» կին՝ սխալ է։
Նաև կան օգտատերեր, ովքեր նշել են, որ եթե նույնիսկ «self-made» բառն ամբողջովին ճիշտ չէ, չի կարելի թերագնահատել Քայլիի արժանիքները։
21 տարկենաում նա ստեղծել է կոսմետիկայի սեփական «կայսրությունը», որը «Ֆորբսի» կողմից գնահատվում է 800 միլիոն դոլար։