Կանադայում առցանց ամուսնալուծությունների հավելված է թողարկվել
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում համատեղ երեխաներ չունեցող ամուսինները կարող են իրենց ամուսնալուծությունը ձևակերպել առցանց՝ հեռախոսի հավելվածի միջոցով։ Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն։
Նահանգի իշխանությունների տվյալներով, տարեկան 10 հազար ամուսնությունների 30 տոկոսը Բրիտանական Կոլումբիայում տեղի են ունենում երկկողմ համաձայնությամբ։ Սակայն բարդ փաստաթղթաշրջանառության համակարգի պատճառով հաճախ սխալներ են տեղի ունենում, ինչի հետևանքով էլ ամուսնալուծության գործընթացը ձգձգվում է։
Հեռախոսային հավելվածի օգնությամբ գործընթացը կարելի է ձևակերպել 30 րոպեում։