Մոսկվայում ՄԻԱՎ վարակի դեպքերը աճել են 20% -ով
2017 թվականին Մոսկվայում ՄԻԱՎ վարակման դեպքերը 20%-ով աճել են: Այդ մասին են վկայում ՌԴ առողջապահության նախարարության տվյալները, գրում է Գազետա.ռու-ն:
Նախորդ տարի Մոսկվայում վիրուսը հայտնաբերվել է 2901 մարդու մոտ, իսկ 2016թ-ին՝ 2409-ի: 2016թ-ին 45 երեխաների մոտ գրանցվել է ՄԻԱՎ, իսկ 2017 թ-ին՝ 33 երեխայի մոտ:
Ընդհանուր առմամբ, անցյալ տարի Ռուսաստանում ՄԻԱՎ-ի 85 802 նոր դեպք է գրանցվել, իսկ 2016թ-ին ՄԻԱՎ-ով վարակվել է 86 855 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին