Քաղաքական 15:15 14/07/2018 Հայաստան

Չհնչած ներողության փոխարեն «քաղաքական պատվեր»

Օրեր առաջ «Սիվիլնեթ»-ին տված հարցազրույցում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի մամուլի խոսնակ Կարպիս Փաշոյանը, խոսելով Ապրիլյան պատերազմում զոհված տղաների դեմքերը ԵՊՀ պատերին նկարելու մասին, մասնավորապես  հայտարարել է.  «Ինձ թվում է այդ երեխաներին պետք է հանգիստ թողնել: Նույն Ռոբերտ Աբաջյանի անունը շատ են շահարկում, նրանց պետք է թողնել հանգիստ: Մանկահասակ դեմքով տղա, երևի էդ պահին չի էլ հասկացել, թե ինչ է կատարվում… և հիմա մենք անընդհատ շահարկում ենք այդ անունը: Ինձ թվում է՝ չարժի: Ընդամենը 18 տարեկան տղա… Ինձ թվում է չպետք է այդքան շահարկել անունները»:

Հայտարարությունը հարուցել է ֆեյսբուքյան օգտատերերի զարմանքը, զայրույթը, մտահոգությունը: Դրանց վերաբերյալ քննարկումներն ակտիվացել են երեկվանից, դրանց մեծ մասը խիստ քննադատության վերածվեց, երբ բացահայտեցին, որ նա ոչ միայն «ժիլետավոր պատմաբան է», այլ առաջին փոխվարչապետի խոսնակ:

Մինչ այս պահը ոչ առաջին փոխվարչապետը, ոչ նրա գրասենյակը, ներողություն կամ ափսոսանք, զղջում չեն հայտնել, պարզաբանում չեն ներկայացրել: Քիչ առաջ Փաշոյանը գրեց, որ իր մտքերը «ինչ-որ մարդիկ կոնտեքստից կտրել ու սխալ են մեկնաբանում: Չգիտեմ, թե ինչու են այդպես անում, միգուցե սա մանիպուլյացիա է»:

Նա բացատրել է նաև, թե ինչու է գրում. «Ես երբեք այսպիսի մեկնաբանությամբ հանդես չէի գա, բայց նկատի ունենալով այն փաստը, որ ինչ-որ մարդկանց շահարկումներից ելնելով զինվորների ընտանիքի անդամները կարող են սխալ ընկալել արտաբերված մտքերը, ստիպված հանդես եմ գալիս այս հայտարարությամբ»: 

Ինչևէ, վերևում Panorama.am-ը բառացի է մեջբերել Փաշոյանի խոսքերը: Իսկ նրա «մեղայական»-ն այնքան էլ միանաշնակ չընդունվեց: Մեկնաբանություններ արած քաղաքացիները հիշեցրեցին, որ նա արդեն կառավարության ներկայացուցիչ է, պետք է պատրաստ լինի քննադատություններ ընդունել, ոչ թե դրանք քաղաքական պատվեր որակել: Նրանք ամեն դեպքում պահանջում են ներողություն խնդրել արդարանալու փոխարեն:

Ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերից Զոհրաբ Եգանյանը, ով նախկինում եղել է Գյումրու քաղաքապետի, ԿԳ նախարարի, ՄԻՊ-ի, Գեղարքունիքի մարզպետի մամուլի խոսնակը, ֆեյսբուքյան իր էջում   նկատել է. «Մամուլի խոսնակը պետք է զուսպ լինի, գործի մեջ միշտ հիշի, որ ինքը ներկայացնում է իր ղեկավարին ու կառույց, իսկ երբ սկանդալի մեջ է հայտնվում, իր ղեկավարին է դնում վատ վիճակի մեջ: Սա Կարպիսի մասին, ով անհասկանալի ու անընդունելի ձևակերպումներ էր օգտագործել Ռոբերտ Աբաջյանի մասին խոսելիս, իսկ ընդհանրապես, տղեք ջան խոսելը, տեսակետ պնդելն ու կիքսեր չտալը փորձ ու գիտելիք է պահանջում, երբ միանգամից վերևում եք հայտնվում, մի քիչ սկզբնական շրջանում զուսպ լինելն ու փորձառուների հետ խորհրդակցելը չէր խանգարի:
Հ.Գ երկու օր Արցախում էի, Ռոբերտի, Քյարամի ու մյուս տղեքի արածով է, որ այլևս դուխը միլիոն է զորքի»:

Ֆեյսբուքյան քննարկումներից մեկում մեկնաբանություն է թողել նաև Ապրիլյան պատերազմում զոհված գյումրեցի տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը.  «Արդեն էնքան բան կա ասելու, մարդ չգիտի՝  որտեղից սկսի...գժանոց դարձավ արդեն...էտ գիտեն լավ գործ ունեցան,  իրանք են,  որ կա՞ն, հլը խաբար չեն՝ մեր նման տղերք կան, երբ ում, ինչ ուզենան, կանեն, մենակ Հայրենիքի ու Հերոսների Պատիվը բարձր պահենք.. ավելի լավ է  ներողություն խնդրի քանի շուտ է»:

«Մեդիալաբ»-ին ավելի վաղ դեռ այն ժամանակ պատմության ուսուցիչ Կարպիս Փաշոյանը կարծիք էր հայտնել է, որ Ապրիլյան պատերազմի իրադարձություններն ընդհանրապես իրավունք չունեն այս փուլում ներառելու դպրոցական դասագրքում, որովհետև այդ իրադարձությունները դեռ պատմություն չեն:

Սա էլ իհարկե, ուշագրավ դիտարկում է, հաշվի առնելով, որ մշակույթի նախարարությունը մի քանի ամիս առաջ տեղի ունեցած իշխանափոխության լուսանկարների ցուցասրահ է պատրաստվում բացել՝ Պատմության թանգարանում: Գուցե առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակը փոխել է դիրքորոշումը, կամ էլ նրա ձայնը լսող չի եղել:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:46
ՀՀ և ԱՀ ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հեռանկարները
Նոյեմբերի 28-ին աշխատանքային այցով Երևանում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում է ունեցել Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:05
Ֆիզուլիում ականի պայթյունից զոհվել է 5 ադրբեջանցի
ԼՂՀ հարակից տարածքում, Ֆիզուլիի շրջանի գյուղերից մեկում ականի վրա մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է 5 քաղաքացիական անձ : Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:39
Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ինչ խնդիր էլ որպես...
Աղբյուր` Panorama.am
19:26
Ռուս զինվորականները մեկ օրում ոչնչացրել էին 104 պայթուցիկ զինամթերք. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի ռազմական ինժեներները Լեռնային Ղարաբաղում մեկ օրում ոչնչացրել են 104 պայթուցիկ զինամթերք, հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:58
ՀԱՍԱԿ ղեկավարի հետ հանդիպմանը Շուշիի բնակիչներն իրենց կարգավիճակի, վարկերի հետ կապված հարցերն են բարձրաձայնել
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության կենտրոնական գրասենյակում այսօր տեղի է ունեցել հանդիպում Շուշիի քաղաքապետ Արծվիկ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Արտակ Զաքարյան. Իշխանություններին մնացել է հրաժարական տալը և, երևի թե Քր.Օր.-ի 299-րդ հոդվածի հարցերին պատասխանելը
Պաշպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը գրում է. «Այլևս պետք է համարել, որ ՀՀ իշխանությունները գոյություն չունեն։...
Աղբյուր` Panorama.am
18:39
Ատում եմ բոլոր հեղափոխություները. Դավիթ Հակոբյան
«Ես տանել չեմ կարողանում հեղափոխությունները, ատում եմ բոլոր հեղափոխություները, որովհետև ես խորապես համոզված եմ, որ Դոստոևսկին երիցս ճիշտ...
Աղբյուր` Panorama.am
18:31
Բագրատաշենում և Գոգավանում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատարների անխափան մուտքը և ելքը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի...
Աղբյուր` Panorama.am
18:24
Զինծառայողի ծնողները մտադիր են վաղն ավտոշարասյունով Արցախ մեկնել՝ այնտեղ պատասխաններ լսելու
Արցախում ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց երկարատև ակցիայից հետո տեղափոխվեցին պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:10
Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու. Միքայել Պողոսյանը՝ Փաշինյանի մասին
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է և ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել, ես խորին հիասթափություն եմ ապրում, որովհետև ժամանակին հավատացել...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ֆրանսիայից ներկրված սարքավորումները կհատկացվեն «Էրեբունի» ԲԿ-ին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին
Ֆրանսիայի հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շեվարյեն, որը համակարգում է Հայաստանին...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը նոյեմբերի 28-ին:...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը
«Արևելք» պարբերականը հայտնում է, որ մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը: «Հոլանդիայում մահացել է...
Աղբյուր` Panorama.am
17:11
«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր
«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր՝ գրված Ամիդում, գրիչ՝ Մինաս։ Աճուրդը տևելու է մինչև դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՄԻԵԴ-ը 13 հայ գերիների ու ձերբակալվածների հարցով բավարարել է հայ փաստաբանների դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց
Հայ գերիների  հարցերով ՄԻԵԴ դիմումներ ներկայացրեծ փաստաբաններ Արտակ Զեյնալյան ու Սիրանուշ Սահակյանը տարածել են հաղորդագրություն Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Դժոխքից հետո կրկին կենաց ծառը կծաղկի. Ժան-Բատիստ Լըմուա
«Հայաստան  է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար...
Աղբյուր` Panorama.am
16:45
Քոչարի Արփենիկը
Ցուցադրություն
Աղբյուր` Panorama.am
16:36
Արփինե Հովհաննիսյան. Պրոբլեմն այն է, որ ձեզ փող են տվել հայ չլինելու համար
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից սորոսագործակալական շրջանակների մի այլ...
Աղբյուր` Panorama.am
16:30
Այս մարդիկ առանց խաբելու չեն կարող կառավարել, իշխել. «5-րդ ալիքի» տնօրեն
«Բնական է, որ այս կարգի քաղաքական գործիչները պետք է խուսափեն այն հարթակներից, որտեղ իրենց հետ նախապես պայմանավորված չեն հարցազրույցները,...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին փորձել են տեղափոխել Ադրբեջան
Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Մատաղիս գյուղում հայ զինվորների դիերը որոնելիս ականի պայթունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին...
Աղբյուր` Panorama.am
15:57
Ռուբեն Մխիթարյան. Հաշվեք ձեր ամեն նամակը փամփուշտ ու զրահաբաճկոն է մեր տղաների համար
«Գերի ընկած, իրենց որդիների մարմինները չստացած, անհետ կորած զինվորների ծնողները պետք է իմանան, որ մենակ չեն մնացել իշխանության հետ։ Այն...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
«Ամոթալի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ու դրա սահմաններից դուրս բազմաթիվ մարդիկ սկսել են զբաղվել հայ գերիների վերադարձի,...
Աղբյուր` Panorama.am
15:40
ԿԽՄԿ-ն կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը։
Աղբյուր` Panorama.am
15:33
Պաշտոնական. Հայ զինծառայողների գերեվարում երեկ չի եղել
Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը «հերքում» խորագրով մեկնաբանություն է տարածել հայ զինծառայողների գերեվարման նոր տեսանյութի...
Աղբյուր` Panorama.am
15:28
Աշխարհահռչակ պարբերականում հրապարակվել է բժիշկների նամակը
Նամակի համահեղինակներից են Սամվել Դանիելյանը և Գևորգ Թամամյանը:
Աղբյուր` Panorama.am
15:20
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՄԻՊ
Թաթոյանն իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին
Աղբյուր` Panorama.am
15:14
Արմեն Գրիգորյան. Արթնացեք, պահը կրիտիկական է
«Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, իսկ պետք է լուծել ամենակարևոր հարցը՝ վերադարձնել մեր գերիներին, զոհվածների մարմինները, մենք խնդրել...
Աղբյուր` Panorama.am
15:05
Ժամկետային զինծառայողների ծնողները Փաշինյանին 2 օր տվեցին, այլապես կդիմեն կտրուկ քայլերի
Ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք կառավարության դիմաց ակցիա են անում, պահանջագիր ներկայացրեցին Նիկոլ Փաշինյանին։  Նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին: Սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և Արցախի պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ
ՀՀ գլխավոր դատախազությունը  տարածել է հայտարարություն, որում ասված է.  «Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}