Վրացի հովիվը հերքում է իր մասնակցությունը ամերիկացի ընտանիքի սպանության միջադեպին
Ամերիկացի ընտանիքի սպանության համար ձերբակալված վրացի հովիվ Մոլխազ Կոբաուրին հավաստիացնում է, որ սպանությունը կատարել է ոչ թե ինքը, այլ երկու այլ անձինք, գրում է «Սպուտնիկ Վրաստան»-ը։
Դատարանում նա իրեն մեղավոր չի ճանաչել։
Ռայան Սմիթին և նրա կնոջը՝ Լարային, մահացած հայտնաբերել էին Դուշեթիի շրջանի Խադա ձորում՝ հուլիսի 7-ին և 8-ին։ Իսկ նրանց 4-ամյա երեխայի մարմնի գտնվելու վայրը ցույց է տվել ինքը՝ հովիվը՝ հուլիսի 9-ին։
«Ես նրանց չեմ սպանել, երկու անծանոթներ են սպանել և ինձ սպառնացել են, որ կսպանեն նաև իմ եղբայրներին ու քույրերին»,- ասել է Կոբաուրին դատարանում։
Դատախազ Դավիթ Կազարաշվիլին լրագրողներին հայտնել է, որ այս պահի դրությամբ կա մեկ մեղադրյալ, և դա 19-ամյա հովիվն է։