Բրիթնի Սփիրսի կուրծքը կրկին դուրս է եկել կրծկալից
Ամերիկացի փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը ԱՄՆ Մերիլենդ նահանգի Օքսոն Հիլլ քաղաքում համերգի ժամանակ պատահաբար ցուցադրել է կուրծքը։ Լենտա.ռու կայքի հաղորդմամբ, այս մասին գրել է ամերիկյան Cosmopolitan թերթը։
Նշվում է, որ երգչուհին փորձել է կուրծքը հետ մցնել կրծկալի մեջ, սակայն ամբողջությամբ չի կարողացել։ Սփիրսը շարունակել է ելույթը՝ ուշադրություն չդարձնելով տեղի ունեցածին։ Համերգի տեսանյութը տեղադրվել է Յութուբում, բայց տեսագրությունը շուտով հեռացվել է։ Տեսանյութի կրկնօրինակը հայտնվել է РЕН ТВ հեռուստաալիքի կայքում։
Բրիթնի Սփիրսը ելույթ էր ունենում Օքսոն Հիլլում Piece of Me համերգային շրջագայության շրջանակում։
Համերգների ժամանակ նմանատիպ դեպքեր Սփիրսի հետ հաճախ է տեղի ունենում։ 2017 թ. փետրվարին համերգի ժամանակ երգչուհու կուրծքը դուրս էր եկել հագուստի միջից։ 2016-ին Լաս Վեգասում նույնպես նման դեպք էր պատահել։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ