Երևանում փլուզման հետևանքով ԱՆ աշխատակից է մահացել
Այսօր Երևանում տեղի ունեցած փլուզման հետևանքով Արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից է մահացել:
«ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը սգում է գործընկերոջ՝ ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու իր զորակցությունը հայտնում Կարապետյանի հարազատներին և մերձավորներին»,-նման հայտարարություն են տարածել նախարարությունից:
Ավելի ուշ ողբերգական դեպքի մասին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը գրել է. «Խորապես սգում եմ Նախարարության «Փորձագիտական կենտրոն»-ի աշխատակից Արայիկ Կարապետյանի անժամանակ մահն ու զորակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:
Այսօր առավոտյան տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով (փլուզվել է ՊՈԱԿ-ի քիվը) ունենք նաև երկու վիրավոր, որոնցից Մուշեղ Հարությունյանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսը՝ Գրիգոր Մարտիրոսյանը, այս պահին վերակենդանացման բաժանմունքում է: Դեպքի վայրում լինելուց հետո այցելեցի նաև «Էրեբունի» ԲԿ, զրուցեցի Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանի հետ: Տեղեկացա, որ Գրիգորի գիտակցությունը տեղն է, բժիշկների հսկողության տակ, այս պահի դրությամբ կոնսերվատիվ բուժում է իրականացվում և վիրահատության կարիք չկա:
Ապավինում եմ բժիշկների գիտելիքներին և շուտափույթ ապաքինում եմ ցանկանում նրան»:
Նշենք, որ այսօր փլուզվել էր Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքի՝ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ճակատային հատվածի քիվը, ինչի հետևանքով կա մեկ զոհ և 2 վիրավոր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում