Արքայազներ Չարլզն ու Ուիլյամը հրաժարվել են հանդիպել Թրամփին
Արքայազն Չարլզն ու արքայազն Ուիլյամը հրաժարվել են մասնակցել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ռիա նովոստին գրում է, որ Times թերթի զրուցակիցը պարզաբանել է, որ սովորաբար թագուհին նման հանդիպումներին միայնակ չի լինում, «նրան որևէ մեկն ուղեկցում է»։
Հաղորդվում է, որ այդ ժամանակ արքայազն Ուիլյամը բարեգործական արշավի շրջանակում պոլո էր խաղում, իսկ արքայազն Չարլզը Գլոստերշիր կոմսությունում մասնացում էր միջոցառման։
Հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ հետ այցելել էր Վինձորյան պալատ թագուհու հետ հանդիպման։ Թրամփը ԱՄՆ 12-րդ նախագահն էր, ում հետ թագուհին անձամբ ծանոթացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին