Տնտեսություն 18:34 16/07/2018 Հայաստան

«Պարգև» ՍՊԸ-ն պատրաստ է հրաժարվել բրենդից, եթե իրեն վերադարձնեն ծախսած գումարները

«Աշտարակ Կաթ» ընկերության նախկին սեփականատեր, նախկին պատգամավոր Աշոտ Ափոյանը հայտարարել է, որ իր ընկերությունը  «ռեյդերային զավթման» զոհ է դարձել «Պարգև» ՍՊԸ-ի կողմից: Նա նշել է, որ դիմել է   իրավապահներին արդարության վերականգնման համար: Ըստ նրա, դրա հետևում տարբեր բարձրաստիճան այրեր են եղել:

Հիշեցնենք,  որ այս ընկերության ներկայացուցիչներն օրեր առաջ հրավիրվել էին կառավարություն: Ինչպես ընկերությունից էին հայտարարել, ՀՀ վարչապետի գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանի հանդիպմանը քննարկվել է  ապրանքային նշանը նախկին սեփականատիրոջը՝ Աշոտ Ափոյանին վերադարձնելու հարցը:

Ափոյանի հայտարարությանն արձագանքել է  «Պարգև» ՍՊԸ-ի հիմնադիր Adra Remara Enterprises Inc ընկերության ներկայացուցիչ Արտակ Ասատրյանը, ով բացառել է պաշտոնյաների վերաբերյալ տեղեկությունը, իսկ ընկերություն «ռեյդերական զավթումով ներխուժումը»  անհիմն մեղադրանք է որակում:

Տարածած հայտարարության մեջ նա նշել է, որ  «Ադրա Ռեմարա» ընկերության  սեփականատերն իր եղբայր Արա Ասատրյանն է: Ընկերությունը ավելի քան 15 տարի է գործունեություն է ծավալում ԱՄՆ-ում, իսկ 2006-ից սկսել է արտահանումներ կատարել դեպի Հայաստան:

«Ժամանակի ընթացքում ստեղծել ենք սառնարանային մեծ կոմպլեքս՝ 4 հազար տոննա տարողությամբ: Եղբայրս, Արա Ասատրյանը, միշտ ձգտել է օգնել Արցախին, ստեղծել է «Պարգև» ՍՊԸ-ն, որն էլ 2011-ի ն Հադրութում հիմնել է պահածոների գործարան»: «Աշտարակ կաթ»-ի և «Պարգևի» համագործակցությունը սկսվել է 2010-2011-ին`ընկերությունների ղեկավարների ծանոթությամբ: Աշոտ Ափոյանն է հետաքրքրվել, թե ինչով ընկերությունը կարող է իրեն օգտակար լինել»,-նշված է  Արտակ Ասատրյանի խոսքում:

Ըստ նրա, քննարկումների արդյունքում եկել են համաձայնության, որ ամերիկյան ընկերությունն «Աշտարակ կաթ»-ին կմատակարարի կարագ, կաթի փոշի, իտալական կոկոսի յուղ և այլն: Ափոյանը խնդրել է, որ համագործակցեն վարկով՝ 500-600 հազար դոլարի սահմաններում (ապրանքի տեսքով), տեղեկացնելով, որ ինքն  այդպես է  աշխատում բոլոր մատակարարների հետ:

«Այդ ապրանքները ներմուծվում էին ԱՄՆ-ից, ուստի, ես հարցը համաձայնեցրեցի «Ադրա Ռեմարա» ընկերության հետ: Փորձնական համագործակցություն սկսելու համաձայնությունը ստացա`գրավի պայմանով, քանի որ խոսքը մեծ գումարի մասին էր: Ափոյանն այդ պայմանից նեղվեց՝ ասելով, որ մեծ կազմակերպություն է, գումարի խնդիր չունենք: Ես նրան հավատացի: Սկսեցինք աշխատել: Սկզբնական շրջանում նա գումարը վճարում էր բավական անպարտաճանաչ, ինչի հետևանքով պարտքը հասավ մինչև 2 մլն դոլարի»,-նշել է նա:

Արտակ Ասատրյանի հայտարարության համաձայն, ինքն իր աշխատակիցներին հանձնարարել է ուսումնասիրել շուկան՝ հասկանալու, թե ինչ վիճակում է գտնվում «Աշտարակ կաթ» ընկերությունը: Արդյունքում եկել են եզրակացության, որ վիճակն անմխիթար է:  Ա. Ասատրյանը նաև պարզել է, որ  Ափոյանը ռուսական «Prodinvest» ընկերությանը շուրջ կես միլիոն դոլար է պարտք եղել: Նա պայման է դրել, որ ընկերությունը պարտքը վճարի մաս-մաս, դրան էլ գումարած սկսել են ավելի քիչ ապրանք մատակարարել «Աշտարակ կաթ»-ին: Քանի որ պարտքը չի մարվել, ըստ Ասատրյանի, ինքն Ափոյանին առաջարկել է կամ պարտքն ամբողջությամբ մարել, կամ էլ գրավ տալ պարտքի դիմաց:

«Արդյունքում Ափոյանն առաջարկել է պարտքի դիմաց գրավ դնել «Աշտարակ կաթ» ապրանքանիշը: Հակընդդեմ պահանջ է դրվել`վերահսկողություն իրականացնելու, ոչ թե գործարանի կամ իր գործունեության, այլ շուկայում առկա իրավիճակի նկատմամբ: Այդ գործարքը եղավ իր խնդրանքով, թեև ես միշտ ասել եմ, որ ինձ գումարն է պետք: Որոշ ժամանակ անց հասկացա, որ «Աշտարակ կաթ» բրենդը լրիվ ապականվում է՝ խանութներում ապրանք չեն ընդունում, վերադարձը շատ է, ապրանքն էլ անորակ է»,-նշել է նա՝ ավելացնելով հարցը քննարկելու համար կրկին հանդիպել է Ափոյանին, նա էլ առաջարկել է որոշ ժամանակ  աշխատեցնել գործարանը, վերականգնել «Աշտարակ կաթ»-ի բարի անունը:

Սակայն պարզվել է, բարի համբավ վերականգնելն այդքան էլ հեշտ գործ չէ՝ անհրաժեշտ են ներդրումներ, կան աշխատավարձի 4 ամսվա կուտակած պարտքեր, մատակարարներին պարտքեր, անհրաժետ են ներդրումներ, թուրքական մի ընկերությունն էլ, որ ընկերությանը պաստերիզացման սարքավորումներ էր վաճառել, նախաձեռնում է ընկերության սնանկության գործընթաց, որին միանում են աշխատավարձ չստացած աշխատողներն ու մի քանի հարյուր մատակարարները:

«1.5 տարի աշխատելու ընթացքում մենք «Աշտարակ կաթ» ընկերությունում կատարել ենք 6 մլն դոլարի ներդրում: Միայն այս տարվա վեց ամիսների ընթացքում գյուղացիներից մթերել ենք 1 մլրդ դրամի կաթ: Այդ ընթացքում ոչ Աշոտ Ափոյանը, ոչ նրա որդին չեն հետաքրքրվել իրավիճակով: Միայն մի քանի անգամ Ափոյանը խնդրել է, որ ես գյուղացիներին փոխանցեմ, որ իր տուն չգնան ու փող չուզեն»,-նշում է նա:

Ա. Ասատրյանը կողմ է, որ Աշոտ Ափոյանը միջազգային աուդիտորական կազմակերպություն բերեն, գնահատեն իրենց ներդրումները, աշխատանքը, որի արդյունքում բիզնեսը զրոյից դարձրել են բրենդ՝ 5 տոկոս շահութաբերությամբ: Այդ գումարները ստանալու դեպքում, նրանք պատրաստ են դուրս գալ ընկերությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տարածած հայտարարության մեջ ընկերությունը նշել էր. ««Պարգև» ՍՊԸ ողջունելով ՀՀ կառավարության՝ երկրում իրավունքի գերակայությունն հաստատելու քաղաքականությունը, ունի այն համոզմունքը, որ ՀՀ Կառավարությունը չի միջամտի «Աշտարակ Կաթ» ՓԲԸ նախկին սեփականատեր Աշոտ Ափոյանի և հնարավոր այլ շահագրգիռ կողմերի կողմից արհեստականորեն ստեղծված վեճին և դրա լուծումը կտրվի բացառապես օրենքով սահմանված կարգով՝ դատարանի միջոցով»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}