Ջորջ Քլունին ամենաբարձր վարձատրվող դերասանն է
Դերասան Ջորջ Քլունին անցած տարի վաստակել է ավելի շատ, քան աշխարհում որևէ մեկ այլ դերասան՝ վաճառելով տեկիլայի արտադրության իր ընկերությունը։
Բի-Բի-Սի-ի հաղորդմամբ, Forbes ամսագիրը հաշվել է, որ մեկ տարում՝ սկսած 2017 թ. հունիսից, Քլունին վաստակել է 239 միլիոն դոլար։ Արդունքում նա ամենահարուստ հայտնիների վարկանշային ցուցակի երկրորդ հորիզոնականում է՝ զիջելով միայն բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերին, ով մեկ տարում աշխատել է 285 միլիոն դոլար։
Երրորդ տեղում է մոդել Քեյլի Ջենները՝ 166,5 միլիոն դոլար եկամուտով։ Ցուցակի առաջին տասնյակում են նաև ֆուտբոլիստներ Մեսսին, Ռոնալդուն, երաժիշտ Էդ Շիրանը։
Forbes-ի հարյուր հոգանոց ցուցակում միայն 15 են կին։ Անցած տարի նրանք 16-ն էին։
Ցուցակում ընդգրկված 100 հայտնիները մեկ տարում ընդհանուր վաստակել են 6,6 միլիարդ դոլար՝ 22 տոկոսով ավելի, քան ամեկ տարի առաջ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ