Իտալիայի կղզիներում հայտնաբերել են մարջանային անտառներ
Հետազոտողները Իտալիայի Լիպարյան կղզիներում մոտ մեկ կիլոմետր խորությամբ գտել են մարջանային անտառներ։ Այդ մասին հայտնել է Lonely Planet-ը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ աղբյուրի՝ հետազոտողները Սիցիլիայից հյուսիս գտնվող հրաբխային ծագման 8 կղզիներում ուսումնասիրել են խորջրյա աշխարհը։ Արդյունքում, հայտնաբերել են նախկինում անհայտ մարջանների տեսակներ, մարջանե փարթամ անտառներ:
Մարջանային անտառների հայտնաբերումը հնարավորություն կտա Լիպարյան կղզիներում ստեղծել ծովային արգելոց։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում