Իրանում ձերբակալել են ԻՊ խմբի անդամների
Իրանի անվտանգության ուժերը երկրի հարավ-արևմուտքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների։ Ռիա նովոստի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է տեղեկատվության նախարարության ղեկավարը։
Նրա խոսքով, խմբի անդամներից մեկը, որի եղբայրը ԻՊ գրոհային եղած ժամանակ ոչնչացվել էր Սիրիայում, մտադրվել էր բջիջ ստեղծել, որպեսզի միանար «Իսլամական պետության» ահաբեկիչներին։
Բջջի անդամները, որոնք չորս հոգի են եղել և մտադիր են եղել երկրի մի քանի շրջաններում «սաբոտաժի գործողություններ» իրականացնել, ձերբակալվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում