Մեսրոպ Առաքելյանը՝ վարչապետի խորհրդական
Տնտեսագետ, «Առաքելություն» կուսակցության անդամ Մեսրոպ Առաքելյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Որոշումն այսօր հրապարակվել է ՀՀ կառավարության պաշտոնական էջում:
Պաշտոնական տեղեկատվության համաձայն,Փաշինյանը մինչ այս նշանակումն ուներ 12 խորհրդական: Արամ Ղարիբյանը գլխավոր խորհրդական է, 4-ը՝ խորհրդականներ են, մյուսները՝ հասարակական հիմունքներով խորհրդական: Փաշինյանն ունի ևս 4 օգնական:
Կառավարության ղեկավարն այսօր այլ նշանակում էլ է արել: Նրա որոշմամբ, Հակոբ Ավագյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։