Կիևյան հեռուստաալիքը «ճանաչել» է Պուտինին Ուկրաինայի նախագահ
Ուկրաինական «Էսպրեսո» հեռուստաալիքը պատահաբար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է Ուկրաինայի նախագահ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, վրիպակը հայտնվել է ալիքի թվիթերյան էջում լուրերի անոնսի ժամանակ։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամի հանդիպումը Ուկաինայի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սկսվել է նախատեսված ժամից կես ժամ ուշ...»,- նշված է եղել գրառման մեջ։ Միաժամանակ հենց լուրի տեքստում սխալ չի եղել։
Հեռուստաալիքի հետևորդներն արագ նկատել են աշխատակիցների թույլ տված սխալը։ Նրանք կատակել են, որ «Էսպրեսոյի» ղեկավարությունը սխալի համար պետք է ներողություն խնդրի Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովից։
Трамп і Путін запізнилися на зустріч один до одного і почали з майже годинною затримкою https://t.co/jxkg5OkTKZ
— Еспресо (@EspresoTV) July 16, 2018