Թագավորական ընտանիքը հրապարակել է արքայազն Լուիի մկրտության պաշտոնական լուսանկարները
Քենսինգթոնյան պալատը հրապարակել է արքայազն Լուիի մկրտության պաշտոնական լուսանկարները:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես է Լուին շրջապատված հարազատներով: Լուսանկարներում նրա ծնողներն են՝ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, եղբայրը՝ արքայազն Ջորջը, քույրը՝ արքայադուստր Շառլոտը, ինչպես նաև արքայազն Հարրին, Մեգան Մարքլը, արքայազն Չարլզը կնոջ՝ Կամիլայի հետ, Քեյթ Միդլթոնի ծնողները, եղբայրը, քույրն ու նրա ամուսինը:
Նկարներում Անգլիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և նրա ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը չկան: Նրանք չեն մասնակցել նաև փոքրիկ արքայազնի մկրտությանը՝ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Լոնդոնի Սենթ Ջեյմս պալատում տեղի է ունեցել թագավորական ընտանիքի ամենակրտսեր անդամի՝ արքայազն Լուիի մկրտության արարողությունը: Փոքրիկը ծնվել է 2018 թվականի ապրիլի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ