Բակո Սահակյանը ՊԲ շտաբում խորհրդակցություն է անցկացրել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ՊԲ շտաբում անց է կացրել խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարական կազմն ու շտաբի բաժինների և ծառայությունների պետերը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրության, բանակաշինության արդի փուլի զարգացումների, ավելի անվտանգ մարտական հերթապահության կրման հետ կապված հարցերի լայն շրջանակ, հատուկ անդրադարձ է կատարվել զինծառայողների սոցիալական ապահովությանը: Մասնավորապես հանրապետության նախագահն իր խոսքում նշել է, որ զինծառայողների սոցիալ-իրավական ոլորտի բարելավման հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում և այսուհետ ևս ամեն ինչ արվելու է ոլորտում առկա խնդիրները ամենասեղմ ժամկետում լուծելու համար:
Վերջում Բակո Սահակյանը պատասխանել է խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: