Գերմանացի պատգամավոր. Ընտրական օրենսգրքի բարեփոխումները պետք է իրականացվեն ոչ հապճեպ
«Հայաստանը ժողովրդավարության զարգացման առումով տարածաշրջանում մի շարք երկրներից տարբերվում է»,-նշել է Արա Բաբլոյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ, Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Գերմանա-հայկական ֆորումի նախագահ Ալբերտ Վայլերի հետ ԱԺ-ում տեղի ունեցած հանդիպմանը:
Անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցած իրադարձություններին՝ ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովն աջակցում է բոլոր այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են պետականաշինության ու հասարակության զարգացման համար:
ԱԺ հանրության հետ կապերի և լրատվության վարչության փոխանցմամբ, ԱԺ նախագահը մտահոգություն հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչպես նաև Հայաստանի հետ սահմանի նախիջևանյան հատվածում ադրբեջանական զինուժի կուտակումների կապակցությամբ:
ԱԺ նախագահի խոսքով՝ եթե ադրբեջանական կողմը դիմի ագրեսիվ գործողությունների, ապա դա վերջ կդնի ժողովրդավարությանը թե՛ Հայաստանում, և թե՛ առհասարակ տարածաշրջանում` հետագա կայուն զարգացման համար ստեղծելով լրջագույն վտանգներ: Արա Բաբլոյանը վերահաստատել է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում:
Աղբյուրի փոխանցմամբ, Ալբերտ Վայլերն իր հերթին ողջունել է այն փաստը, որ Հայաստանում վերջին զարգացումները խաղաղ ճանապարհով ընթացան, ինչը, նրա խոսքով, դրական գնահատականի է արժանացել միջազգային ասպարեզում:
Անդրադառնալով ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխմանը՝ Ալբերտ Վայլերն այս գործընթացում աջակցության և փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել, ինչը ողջունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը: Գերմանացի պատգամավորի խոսքով՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումները պետք է իրականացվեն ոչ հապճեպ և կենսունակ լինեն ապագայի համար: Այս համատեքստում Արա Բաբլոյանը փաստել է, որ մեր երկրին անհրաժեշտ են կառուցողական բարեփոխումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ