Ժիրինովսկին ցանկանում է ԵՄ-ից բռնագանձել 1 տրիլիոն եվրո
Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է ԵՄ-ից բռնագանձել 1 տրիլիոն եվրո՝ Ռուսաստանին կոմունիզմ կառուցելու գիտափորձում օգտագործելու համար:
«Առաջարկում եմ հայց ներկայացնել Եվրամիության դեմ՝ ռուս ժողովրդին վճարել այն բանի համար, որ Ռուսաստանի տարածքն օգտագործվել է կոմունիզմ կառուցելու գիտափորձում, որը հանգեցրել է դժբախտ զոհերի, հիմնադրամների փլուզման, բարոյական անկման»,- Գազետա.ռու-ի հաղորդմամբ՝ ասել է Ժիրինովսկին։
Նա ընդգծել է, որ Արևմտյան երկրներում տարածված պրակտիկա է շահերը պաշտպանել դատարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում