Կանարյան կղզիներ մեկնող զբոսաշրջիկներին զգուշացրել են վտանգավոր հիվանդության մասին
Կանարյան կղզիներում վտանգավոր վիրուսի բռնկում է տեղի ունեցել։ Շվեյցարիայից և Նորվեգիայից 13 զբոսաշրջիկներ վարակվել են Կլեբսիելլա բակտերիաներով, որնք կարող են մենինգիտ և թոքաբորբ առաջացնել, գրում է «ՌԻԱ նովոստին»։
Նրանց տեղափոխել են հիվանդանոց այս տարվա առաջին կեսին, հավանական է, որ վարակի պատճառ է հանդիսացել միևնույն աղբյուրը։
Ճանապարհորդների համար ռիսկը գնահատվել է «շատ ցածր»։ Սակայն հաշվի առնելով, որ ամռանը հյուրերի մեծ մասն այցելում է Գրան Կանարիա կղզի, վիրուսի տարածման հնարավորությունը մեծանում է։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ