Յուպիտերի մոտ արտասովոր օբյեկտ են հայտնաբերել
ԱՄՆ Քարնեգի ինստիտուտի գիտնականների խումբը Սքոթ Շեփարդի գլխավորությամբ Յուպիտերի 12 նոր արբանյակ է հայտնաբերել` այսպիսով ավելացնելով Յուպիտերի մոտ գտնվող լուսինների քանակը մինչև 79-ի:
Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ընդ որում արբանյակներից մեկը, որը կոչել են Վալետուդա, ի պատիվ հին հռոմեական առողջության և հիգիենայի աստվածուհու, ունի արտասովոր անկայուն ուղեծիր:
Հետազոտողների խոսքով, իրենք այդ արբանյակը հայտնաբերել են Պլուտոնի ուղեծրից այն կողմ գտնվող մեծ օբյետկտներ որոնելիս: Արդյունքում աստղագետները հայտնաբերել են 12 նոր արբանյակ, այդ թվում մեկ կիլոմետր տրամագծով փոքր օբյեկտ: 9 լուսինները, որոնք խումբ են ձևավորում և, ամենայն հավանականությամբ, ավելի խոշոր երկնային մարմնի բեկորներ են, շարժվում են Յուպիտերի շարժմանը հակառակ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ