ՍՀՍՀԿ. Սևանա լճի մեծ մասն ուսումնասիրված չէ սուզորդների կողմից
Սևանա լճի ստորջրյա ավազանի հերթական իներրորդ հետազոտական արշավը կիրականացվի հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում են Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնից (ՍՀՍՀԿ):
«Նախորդ արշավների արդյունքները բավականին հուսադրող էին և արդյունավետ հայ գիտնականների համար»,-նշում են կենտրոնից:
Ըստ աղբյուրիլ, ֆրանս-հայկական այս առաքելությունը իրականացվում է ծրագրի երկու պատասխանատուների՝ Կլոդ Թուլումջյանի (նախաձեռնող), Ստեփան Կոջայանի կողմից և ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիային գիտահետազոտական ինստիտուտների, Երևանի պետական համալսարանի դասախոս-գիտաշխատողների, ինչպես նաև Բնապահպանության նախարարության և որոշ պետական մարմինների, այդ թվում՝ «Սևան Ազգային պարկի» հետ սերտ համագործակցությամբ:
2012թ-ից սկսած Սևանա լճի ստորջրյա գիտարշավները իրականացվում են Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի (ՍՀՍՀԿ) պատասխանատվության ներքո: Հայկական այս կազմակերպությունը հիմնադրվել է 2012թ-ի մարտին՝ նախագահ Կլոդ Թուլումջյանի և փոխնախագահ Արա Ավագյանի ղեկավարությամբ (ՍՀՍՀԿ-ի հիմնախնդիրները ներկայացվում են կցված փաստաթղթում):
Գիտարշավներին իր կարևոր աջակցությունն է ցուցաբերում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանի Բնապահպանության Նախարարությունը: ՍՀՍՀԿ-ը հիմնականում զբաղվում է ստորջրյա սուզումներով և նպատակաուղղված է զարգացնել այս ոլորտը Հայաստանում:
«Այս տարի գիտարշավի նպատակն է ընդլայնել ստորջրյա հետազոտությունների շրջանակը դեպի դեռևս չբացահայտված վայրեր: Մինչ օրս Սևանա լճի մեծ մասն ուսումնասիրված չէ սուզորդների կողմից»,-նշում են կենտրոնից:
Հայաստանում ստորջրյա սուզումները զարգացնելու նպատակով ՍՀՍՀԿ-ն 2018 թ. հուլիսի 22-ին ժամը 10:00-ից 17:00-ը հրավիրում է բոլոր ցանկացողներին կատարելուսուզորդային « մկրտություն » Սևանա լճում : Այս սուզման անվճար առաջին փորձը նախապայմաններ ունի : Մասնակցության տեղերը սահմանափակ են, ինչի համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ գրելով [email protected] էլ. հասցեին, նշելով ձեր ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվը, հասակը, քաշը, կոշիկի չափսը և հեռախոսահամարը:
Կընդունվեն առաջին 15 գրանցվողները: Յուրաքանչյուր թեկնածու միևնույն օրը կանցնի թեստավորում՝ 50 մ հեռավորության վրա լող՝ լաստերով, դիմակով և շնչառական ապարատով, որոնք կտրամադրվեն անհրաժեշտության դեպքում:
Հարակից հրապարակումներ`
- Սևանի հատակից հայտնաբերվել է տասնյակ հազարավոր տարվա վաղեմություն ունեցող զուբրի ոսկոր
- Սևանա լճի հատակից ուղտի գանգ է հայտնաբերվել. ջրասուզորդներ (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ