Հայոց լեզու ուսումնասիրած թուրք երիտասարդը հազվագյուտ գրքերի հավաքածու ունի
Թուրքիայի քաղաքացի, թուրքական էրջիես համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնի շրջանավարտ 23-ամյա Բաթուհան Յուքսելը 13 տարում հավաքել է մոտ 2000 հազվագյուտ գրքեր և հենց տան մեջ խանութ բացել։ Խանութի անվանումն է «Kitabistan» (Գրքաստան):
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, գրքերի յուրահատկությունն այն է, որ դրանք առաջին տպագիր օրինակներն են։ Որոշ գրքեր հայտնաբերվել են պատահական կերպով։ Օրինակ՝ ֆրասիացի հանրաճանաչ ռեալիստ գրող Էմիլ Զոլայի «Նանա» վեպը նա գտեել է աղբամանից։ Այդ գիրքը հրատարակվել է 1942թ.։
«10 տարեկանից սկսած հավաքում եմ առաջին հրատարակչության գրքեր։ Այս պահին ունեմ մոտ 2000 գիրք, որոնք բավական հնամենի են։ Սրանց կողքին ունեմ շատ հին հանդեսներ և տարբեր իրեր։ Կան նաև բազմաթիվ գրողների նոթեր»,- պատմել է Յուքսելը։
Նրա գլխավոր նպատակներից է գտնել ավելի ընդարձակ տարածք և գրքերը այնտեղ տեղափոխել, որպեսզի հաճախորդների համար առավել հարմար մթնոլորտ ստեղծվի։
Հազվագյուտ գրքերի մեջ կան բազմաթիվ հին օսմանյան ժամանակաշրջանի գրքեր։ Կա նա օսմաներեն-թուրքերեն հին բառարան։
«Սա ինձ համար հիվանդության պես մի բան է։ Համալսարանն ավարտելուց հետո այստեղ եկա։ Ես Էրջիես համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնի շրջանավարտ եմ։ Կարող էի ուրիշ գործով զբաղվել, բայց այս գործը ինձ գտավ»,-ասել է նա: