Վրաստանի պաշտպանության փոխնախարարն ընդունել է Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին
Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիկովանին ընդունել է Վրաստանում Հայաստանի նորանշանակ ռազմական կցորդ Տիգրան Հովհաննիսյանին։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից հայտնում են, որ նախարարի տեղակալը, շնորհավորելով ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նրան մաղթել է հաջողություններ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ռազմական ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև առկա համագործակցության հեռանկարները։
Լելա Չիկովանին իր հերթին ներկայացրել է Վրաստանի պաշտպանական գերատեսչությունում շարունակվող բարեփոխումները։