Բաթումիում զբոսաշրջիկների անվտանգությանը հետևելու է ոստիկանական 125 տեսախցիկ
Զբոսաշրջիկների անվտանգության ապահովման և ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոններին հետևելու նպատակով Բաթումում ամառային շրջանում սկսել է աշխատել 125 տեսախցիկ։ newsgeorgia.ge-ի հաղորդմամբ, այդ մասին ասված է Վրաստանի ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Բաթումի քաղաքապետարանի աջակցությամբ, տեսախցիկները տեղադրվել են 144 վայրում։ Բացի ճանապարհային հատվածներից, լրացուցիչ տեսախցիկներ տեղադրվել են քաղաքի պատմական մասում և բուլվարի տարածքում։
Մոտ ժամանակներում Բաթումի փողոցներում տեղադրվելու են ևս 80 տեսախցիկ։
Ինչ վերաբերում է տուգանքներին, հաղորդվում է, որ տեսախցիկի կողմից արձանագրված խախտման մասին մեքենայի սեփականատիրոջն անմիջապես կտեղեկացվի սմս-հաղորդագրությամբ։