ՌԱԿ-ը պատրաստակամ է մասնակցելու ԸՕ քննարկումներին
Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը ընդառաջելով ՀՀ վարչապետի հունիսի 19-ի որոշմամբ կազմված Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի հայտարարությանը¸ պաշտոնական նամակով դիմել է ՀՀ փոխվարչապետ և հանձնաժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացնելով քննարկումներին որպես արտախորհրդարանական ուժ մասնակցելու իր պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնու են կուսակցության լրատվական ծառայությունից։
Անցել է արդեն շուրջ 4 շաբաթ¸ բայց հանձնաժղովը ցարդ որևէ կերպ չի արձագանքել հիշյալ նամակին¸ ինչը, ըստ կուսակցության հայտարարության, պետք է որակել ոչ միայն անբարեկրթություն¸ այլև՝ անսկզբունքայնություն։ Իսկ հանձնաժողովի համակարգող նշանակված Դանիել Իոննիսյանի պահվածքը՝ անպարկեշտություն։
Արդարև¸ մամուլից մեզ հայտնի է դառնում¸ որ հանձնաժողովը գումարել և գումարում է մի շարք նիստեր՝ մասնակցությամբ նաև արտախորհրդարանական հատուկենտ ուժերի։
Սակայն այդ բացակայությունները չեն խանգարում պրն Իոննիսյանին իր հրապարակային բազմաթիվ ելույթներում հայտարարելու¸ որ քննարկումներն ընթանում են քաղաքական դաշտում գործող խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի ակտիվ մասնակցությամբ¸ ստեղծելով թյուր տպավորություն¸ թե օրենսդրական փոփոխություններով օրինագիծը պատրաստվում է համընդհանուր ջանքերով։
Այս բոլորը ցույց են տալիս¸ որ այնպիսի օրինագծի մշակման գործը¸ որն այնքան էական նշանակություն ունի մեր պետության հետագա զարգացման և Նոր Հայաստանում ժողովրդավարության հաստատման համար¸ առաջ է տարվում հին և հնացած մոտեցումներով¸ այսինքն ընտրովի կողմնակալությամբ¸ ինչը խոսում է նրա մասին¸ որ տվյալ անձը¸ օգտվելով իրեն տրված լիազորություններից¸ չի ցանկանում ներգրավել արտախորհրդարանական այն ուժերին¸ որոնք ասելիք ունեն տվյալ հարցում։