Կատարինա Մատերնովան կայցելի Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի միջև նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած հանդիպմանը հաջորդիվ՝ ս.թ հուլիսի 19-ից 20-ը տեղի կունենա Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Կատարինա Մատերնովայի այցելությունը Հայաստան:
Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակից հայտնում են, Կ. Մատերնովան կհանդիպի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի, ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ:
Նա հանդիպումներ կունենա նաև միջազգային ֆինանսական հաստատությունների և քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կմասնակցի Արտաքին ներդրումային նախագծին նվիրված համաժողովի բացմանը և ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Էլեկտրոնային կառավարում ծրագրի մեկնարկին:
Միջոցառմանը կներկայացվի երկրի բոլոր սահմանային անցակետերում և տրամադրվող այլ էլեկտրոնային ծառայությունների փոխգործակցության ընդհանուր հարթակը, որին զուգահեռ կներկայացվի տեղեկատվություն նախկինում Եվրամիության կողմից էլեկտրոնային կառավարման ոլորտին տրամադրված աջակցության վերաբերյալ:
Նախատեսվում է նաև նրա հանդիպումը ԶԼՄ ներկայացուցիչների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում