Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարները քննարկել են գագաթաժողովի անցկացմանն առնչվող հարցեր
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոհանին և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրական են վերաբերում եռակողմ գագաթաժողովի անցկացման հնարավորությանը, սակայն դրա ժամկետները դեռևս չեն հստակեցվել։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Այդ հարցն օրակարգում է, առաջնորդներն արդեն քննարկել են նման հնարավորությունը, բոլոր երկրներում դրան դրական են վերաբերում»,- լրագրողներին ասել է Ուշակովը։
Նա նշել է, որ գագաթաժողովի անցկացման կոնկրետ ժամկետ դեռևս չի որոշվել։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները