«Ֆեյսբուքը» չի հեռացնի Հոլոքոստը հերքող գրառումները
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը չի հեռացնելու օգտատերերի այն գրառումները, որոնցում կան Հոլոքոսըը հերքող պնդումներ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
«Ես հրեա եմ, և կա մարդկանց կատեգորիա, որը հերքում է Հոլոքոստը: Ես դա շատ վիրավորական եմ համարում, սակայն վերջնարդյունքում, չեմ կարծում, որ մեր հարթակը պետք է հեռացնի նման գրառումները, քանի որ կան բաներ, որ ինչ որ մարդիկ ճիշտ չեն մեկնաբանում»,- ասել է սոցցանցի հիմնադիրը:
Նա կարծում է, որ ոչ բոլոր օգտատերերն են կանխամտածված հրապարակում կեղծ տեղեկատվություն, հնարավոր է նրանք սխալ են տեղեկացված։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին