Փորձագետները պարզել են՝ որ երկիր են ավելի հաճախ կանայք և տղամարդիկ մեկնում
Tutu.ru զբոսաշրջային կայքը ուսումնասիրել է ճանապարհորդների գենդերային նախասիրությունները, կազմել տղամարդկանց և կանանց նախընտրելի ուղղությունների վարկանիշները: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ աղբյուրի, կայքը վերլուծել է տարվա ընթացքում՝ 2017թ-ի հուլիսից 2018թ-ի հուլիսն ընկած ժամանակահատվածում վաճառված բոլոր տոմսերը:
Այպիսով, ամենականացի երթուղին համարվել է «Մոսկվա-Հռոմ»-ը (ուղևորների 62%-ը կանայք են): 61% կին ուղևորներն ընտրել են Չելյաբինսկ-Սոչի, Մոսկվա- Իսրայել, Մոսկվա-Լոնդոն և Սանկտ Պետերբուրգ-Սալեխարդ չվերթները:
«Կանանց» վարկանիշում ամենից շատ ընդգրկվել են այնպիսի հանգստավայր քաղաքներ, որտեղ նրանք կարող են լողալ և արևայրուք ընդունել (Սոչի, Թել Ավիվ, Բաթումի, Անապա, Անթալիա, Դուբայ, Օդեսա, Բարսելոնա, Նիցցա):
«Տղամարդկանց» վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է Դուշանբեն: Մոսկվայից Տաջիկստանի մայրաքաղաք ուղևորվողների 75%-ը եղել են տղամարդիկ: Ընդհանուր առմամբ, այս վարկանիշում առողջարանային ուղղություններ չկան: Սակայն այն ընդգրկում է քաղաքներ, որտեղ կան աշխատանքի հերթափոխով ձեռնարկություններ: