Մառա Բաղդասարյանը դիմել է դատարան
Մրցարշավորդուհի Մառա Բաղդասարյանի փաստաբանները դիմել են դատարան՝ բողոքարկելով նրան վարորդական իրավունք չտալու որոշումը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
2017 թ. Մոսկվայի դատարանը զրկել էր Բաղդասարյանին վարորդական իրավունքից առողջական խնդիրների պատճառով, քանի որ նա էպիլեպիսա ունի։ Մ. Բաղդասարյանը հայտարարել է, որ այդ հիվանդությունն արդեն բուժվել է։ Նա հավաքել է անհրաժեշտ փաստաթղթերը վարորդական իրավունք ստանալու համար, բայց Պետական երթևեկության տեսչությունը մերժել է նրան։ Բաղդասարյանը բողոք էր ներկայացրել, մայիսին դատարանը տեսչության մերժումը համարել էր օրինական։
Մ. Բաղդասարյանը «խնդրում է անօրինական համարել իրեն վարոդական իրավունք չտրամադրելու որոշումը և պարտավորեցնել վերացնել իրավունքի և ազատության խախտումը վարորդական իրավունք տալու ճանապարհով»։
Մառա Բաղդասարյանը բազմաթիվ անգամներ ձերբակալվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Դատարանի որոշմամբ, նա անժամկետ զրկվել է վարորդական իրավունքից և կարող է այն հետ ստանալ միայն բժշկի համաձայնությամբ։ Ըստ գործի նյութերի, Մառա Բաղդասարյանը տառապում է էպիլեպսիայով:
Հարակից հրապարակումներ`
- Դիմել են դատարան՝ Մառա Բաղդասարյանին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելու համար
- Վարորդական իրավունքից զրկված Մառա Բաղդասարյանին կրկին բռնել են մեքենա վարելիս
- Մառա Բաղդասարյանին տուգանել են 15 հազար ռուբլիով
- Մառա Բաղդասարյանին կրկին ձերբակալել են
- Վարորդական իրավունքից ցմահ զրկված Մառա Բաղդասարյանը երկու նոր տուգանք է ստացել
- Ավտոարշավորդ Մառա Բաղդասարյանի փաստաբանը պատմել է՝ ինչու են նրան տուգանել
- Մառա Բաղդասարյանին կալանավորել են
- Ազատ արձակվելուց հետո Մառա Բաղդասարյանը դատարան չի ներկայացել
Լրահոս
Տեսանյութեր
Նկարիչների միության շենքը պետականացնելուց հետո կարող է պայման դնեն՝ Արարատը չնկարեք . Փաստաբան