Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտի, հետևել մարտական հերթապահությանը, զրուցել զինծառայողների հետ:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, նախարար Տոնոյանը բարձրաստիճան սպաների հետ քննարկել է առաջնագծի վերազինմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին նախարար Տոնոյանը խրախուսել է աչքի ընկած զինծառայողներին։
«Սաշա Բալոյանը Աշոցքից է, նա կապավոր է։ Համընկնումը շատ պատահական է։ Սաշան նույնիսկ չէր էլ ճանաչում ինձ։
Սոլկարյան Ռոբերտը, ով վերջին նկարում է, Աստրախանից է վերադարձել հայրենիք բանակում ծառայելու համար»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը: