Հայտնի մարդկանց շրջանում ամենահայտնի ամառային զբոսաշրջային ուղղությունները
Ամերիկյան Vogue հրատարակչության լրագրողները վերլուծել են հայտնի մարդկանց Ինսթագրամներն ու պարզել 2018-ի ամենահայտնի ամառային զբոսաշրջային ուղղությունները։
Լենտա.ռու-ն գրում է, որ զբոսաշրջային ուղղություններից հայտնի են Իտալիան, Հունաստանը, Իսպանիան և Ֆրանսիան։ «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանն իր ընտանիքով ուղևորվել է Իտալիա՝ Պորտոֆինո քաղաք, Բիյոնսեն և Ջեյ-Զին հանգստի համար ընտրել են Ֆրանսիան՝ Կաննը։
Նաև հայտնի ուղղություններ են Տոսկանան և Հունաստանը, ուր, օրինակ, հանգիստն անցկացրել է ամերիկացի դերասանուհի Քեյթ Հանդսոնը, իսկ Գվինեթ Փելթրոուն ամուսնու հետ որոշել է հանգիստն անցկացնել իտալական Կապրի կղզում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ