Երկու ամսվա նպաստի գումարը՝ նպաստ ստանալու համար
Ոստիկանության ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տ. Աբրահամյանը, ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ, քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Ա. Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ:
Ոստիկանությունից հայտնում են, որ իրենց երկու ամսվա նպաստը, ընդհանուր առմամբ հինգ միլիոն 400 հազար դրամ, Ա. Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տ. Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն:
Իսկ նույն գործակալության աշխատակից Ա. Խաչատրյանը 2016-17 թվականներին, նույն նպատակով պայմանավորվել է նույն Ա.Հակոբյանի հետ, և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ երեք միլիոն 600 հազար դրամ:
Ոստիկանությունից հայտնում են՝ հարուցվել է քրեական գործ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփանավանի սոցծառայության 5 աշխատակիցներ ապօրինի ընտանեկան նպաստներ են ձևակերպել
- Ստեփանավանի սոցծառայության աշխատակիցների հափշտակած ավելի քան 15 մլն դրամի վնասը հատուցվել է
- Դատախազություն. Նպաստներ են վճարվել անձանց, որոնք տվյալ պահի դրությամբ նպաստառու չեն հանդիսացել
- Նպաստների տրամադրման չարաշահումների նոր դրվագներ՝ Վանաձորում.
- Նպաստների վրա արգելանք, բռնագանձում առհասարակ չի կարող կիրառվել. Կարեն Կարապետյան